Աղբավայր՝ «Ինժեներական քաղաքի» փոխարեն․շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2020–ին (տեսանյութ)
Հայաստանի կառավարությունը դեռ տարիներ առաջ էր որոշել՝ կառուցել «Ինժեներական քաղաք»՝ ինժեներական ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու համար, այս մասին հաղորդել է Tert.am լրատվականը:
Աղբավայրի վերածվող տարածքում «Ինժեներական քաղաքի» մասին հուշում է միայն ցուցանակը։ Տարածքում այժմ շինարարություն չի ընթանում։
«Ինժեներական քաղաքը» պետք է ստեղծեր 2000 նոր աշխատատեղ, մեկ վայրում միավորեր 40 ինժեներական ընկերություն։ Ծրագրի համար նախատեսվում է կառավարության կողմից Համաշխարհային բանկի մոջոցով և մասնավոր հատվածի կողմից մոտ 17 միլիոն դոլար ներդրում։ 2019–ի դեկտեմբերին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտնեց, որ «Ինժեներական քաղաքի» շինարարությունը կսկսվի 2020–ին։
Մանրամասները՝ տեսանյութում։