Մադրիդում բախումներ են սկսվել ոստիկանության և ձախ ծայրահեղականների միջև
Մադրիդի Վալյեկաս շրջանում իսպանական ծայրահեղ աջ VOX կուսակցության ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության և ձախերի միջև, որոնք բողոքում էին ծայրահեղ աջերի ցույցի դեմ, կան ձերբակալվածներ և վիրավորներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
VOX- ը որոշում է կայացրել մայիսի 4-ին Մադրիդի համայնքում արտահերթ ընտրությունների քարոզարշավ սկսելու ֆոնին ակցիա կազմակերպել մայրաքաղաքի ավանդաբար ձախ կողմնորոշում ունեցող Պուենտե դե Վալյեկաս թաղամասում: Տեղի բնակիչները ծայրահեղ աջերի հայտնվելը սադրանք են համարել և դուրս են եկել իրենց բողոքի ակցիային:
Վերջին ընտրություններին այս թաղամասում VOX-ի օգտին վեարկել է ընտրողների 5%-ը, այնինչ ձախ կուսակցությունները հավաքել են ձայների 77%-ը:
VOX- ի հանրահավաքի մեկնարկից հետո ձախերը, որոնց թվում են հակաֆաշիստական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, սկսել են քարեր ու շշեր նետել ծայրահեղ աջերի հավաքի մոտակայքում տեղադրված ոստիկանական պարսպի վրա: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել:
Ծայրահեղական խմբերը աղբամաններով պատնեշներ են կառուցում` փակելով մոտակա փողոցները: Կան ձերբակալվածներ և վիրավորներ: