Մալայզիայի նախկին վարչապետը սնանկության մասին ծանուցագիր է ստացել ավելի քան 400 մլն դոլարի հարկերը չվճարելու համար
Մալայզիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը ծանուցում է ստացել սնանկ ճանաչվելու մասին: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նրան սնանկ են հայտարարել ավելի քան 400 մլն դոլար չվճարված հարկերից խուսափելու պատճառով:
Նախկին վարչապետն այդ որոշումը բնութագրել է որպես իր քաղաքական կարիերան տապալելու փորձ: Նաջիբը պարտվել է 2018 թվականին կայացած ընտրություններում, որից հետո նրա դեմ կոռուպցիոն և փողերի լվացմանն առնչվող տասնյակ գործեր են հարուցվել: Նրան կասկածում են 1Malaysia Development Berhad պետական հիմնադրամից միլիարդավոր դոլարներ յուրացնելու համար:
Նրա դեմ դատավարությունը մեկնարկել է երկուշաբթի, նախկին վարչապետին 12 տարվա ազատազրկում է սպառնում:
Անցյալ տարի Մալայզիայի դատարանը պարտավորեցրել էր Նաջիբին 1,69 մլրդ մալայզիական ռինգիտ ($409.80 մլն) վճարել 2011-2017 թվականներին չվճարված հարկերի դիմաց: Այդ ժամանակահատվածում վերջինս պաշտոնավարման մեջ է գտնվել: