Ոստիկանները բերման են ենթարկել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանին, սակայն մոտ 40 րոպե անց ազատ են արձակել նրան
Քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանին: Այս մասին հայտնում են կուսակցության հանրային կապերի թիմից։
Բերման ենթարկվելիս նա հասցրել է Facebook սոցկայքում գրել.
«Ապրիլի 7-ի օրով հայ կանանց նկատմամբ բռնությունը կանխելու նպատակով միջամտելու համար բերման եմ ենթարկվում Էրեբունու բաժին:
Բնականաբար պաշտպան հարկավոր չէ:
Վիժվածք դավաճանը պատասխան է տալու»:
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք: Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով 15 անձ է բերման ենթարկվել, մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։
Հավելենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն ազատ է արձակվել, այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Բաժնից դուրս եմ եկել: Ոստիկանության գործողությունները վիճարկվելու են: Ուժ գործադրած ոստիկանները ենթարկվելու են ծառայողական քննության: Դավաճան վիժվածքը դատվելու է»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ այսօր «ՎԵՏՕ» շարժման կանայք ակցիա են իրականացրել կառավարության մոտ: Նրանք կարմիր մեխակներ են նետել կառավարության շենքի ուղղությամբ, փորձել ճեղքել ոստիկանական պատնեշը և մուտք գործել շենք:
Ոստիկանների և կանանց միջև բախում է սկսվել, ինչի հետևանքով 15 անձ է բերման ենթարկվել, մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացել էր։
Նշենք, քիչ առաջ հայտնեցինք նաև, որ «ՎԵՏՕ» շարժման ակցիայի ընթացքում այսօր բերման է ենթարկվել նաև ՀՀ ազգային հերոս Տիրան Խաչատրյանի կինը