Չինաստանը 1 ամսով կարգելի Turkish Airlines-ի բոլոր չվերթները Թուրքիայից
Չինաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է, որ դադարեցնում է Turkish Airlines ավիաընկերության բոլոր չվերթները Թուրքիայից:
Ինչպես փոխանցում է Ahval-ը, turizmajansi.com կայքին հղումով, չվերթները դադարեցվում են մեկ ամսով, իսկ որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 19-ին: Չինական գերատեսչությունը նման որոշում է կայացրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ավիաընկերության` մարտի 24-ին իրականացրած չվերթի 14 ուղևորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Թուրքիայում վերջին շաբաթներին «Քովիդ-19» վիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է արձանագրվել: Երկուշաբթի գրանցված նոր դեպքերի թիվը հասել է 42 551-ի, մահվան դեպքերինը` 193-ի:
Չինաստանն արգելել է չվերթները նաև Ռուանդայից և Եթովպիայից: