Ամերիկացին 25 դոլար արժողությամբ վիճակախաղի տոմսով 100 000 դոլար է շահել
Միացյալ Նահանգների Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը, որը վիճակախաղով 5000 դոլար էր շահել, երկու շաբաթ անց կրկին շահել է, հայտնում է WRCBtv հեռուստաընկերությունը։
25 դոլար արժողությամբ Extreme Cash տոմս գնելուց հետո Հենրի Հարվին երկրորդ անգամ գումար է շահել: Տղամարդը նշել է, որ «չափազանց ուրախ և զարմացած» է եղել` շահելով 100 000 դոլար։
Հարկերի գանձումից հետո Հարվիին հասել է 70 757 դոլար, որը նա նախատեսել է պահել բանկում։