Վենեսուելայում սկսել են «Սպուտնիկ V»-ով պատվաստել 60-ն անց տարիքի և մեկից ավելի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց
Վենեսուելայի առողջապահության նախարար Կառլոս Ալվարադոն ասել է, որ երկրում սկսվել է 60-ն անց, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հակակորոնավիրուսային պատվաստումը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական VTV հեռուստաընկերության հրապարակված հարցազրույցին և հավելում, որ մարտի վերջին երկիրը ստացել է պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը։
«Անցյալ շաբաթ ներկրված պատվաստանյութերը պատվաստվում են 60 տարեկանից բարձր և մեկից ավելի քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց», - ասել է նախարարը։
Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը ներկրվել էր 2020 թվականի հոկտեմբերին և սպառվել է բուժաշխատողների պատվաստումների շրջանակում։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի հետազոտական կենտրոնի կողմից, Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության կողմից գրանցվել է 2020 թվականի օգոստոսին: