Երկրի մթնոլորտում արձանագրվել է ածխաթթու գազի արտանետման ռեկորդային բարձր մակարդակ. The Washington Post
Երկրի մթնոլորտում ածխածնի երկօքսիդի (СО2) կոնցենտրացիայի չափը պատմության մեջ առաջին անգամ գրանցել է ռեկորդային ցուցանիշ՝ 1 000 000-ի համար ավելի քան 421 մաս:
Այս մասին հայտնում է ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային գործակալությունը, հաղորդում է The Washington Post-ը:
Նշվում է՝ ածխածնի երկօքսիդի քանակի վերաբերյալ տվյալները հավաքագրվել են Հավայան կղզիներում գտնվող Mauna Loa հրաբխի վրա տեղակայված սարքից:
Ապրիլի 3-ին ծովի միջին մակարդակից՝ 3394 մետր բարձրության վրա, օրական ծավալով արտանետումների ծավալը կազմել է 421,21 մաս 1 միլիոնի համար:
Փորձագետները նշում են, որ այս ցուցանիշը երբեք չի գերազանցել 420-ի սահմանը:
Համեմատության համար շեշտվում է, որ 1950 թվականին ածխաթթու գազի կոնցենտրացիան կազմել է 315 մաս՝ 1 միլիոնի համար:
Երկրի մթնոլորտում CO2-ի ավելացման հետևանքը, ըստ գիտնականների, կլինի գլոբալ տաքացումը: Հավանական է, որ մոտ ապագայում օդի ջերմաստիճանը գրեթե կրկնապատկվի՝ 2.3°C-ից հասնելով մինչև 4.5°C-ի:
Ավելին, եթե CO2-ի արտանետումները դադարեցվեն հիմա, միևնույնն է՝ գլոբալ տաքացումը դեռևս երկար ժամանակ կշարունակի պահպանվել:
Նշենք, որ ածխածնի երկօքսիդը հավերժ մնում է մթնոլորտում: CO2-ի մեկ քառորդը կլանում են օվկիանոսները: Հետևաբար, այս քիմիական միացությունը ժամանակի ընթացքում ջուրը կարող է դառնալ թթվային և ոչնչացնել ջրային էկոհամակարգերը: