Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար, իսկ Արշակ Կարապետյանն ազատվել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության փոխնախարար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Գրիգորյանին նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Սուրեն Գրիգորյանը օրերս վայր է դրել ԱԺ պատգմավորի մանդատը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։
Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։