Վրաստանի վարչապետի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին քաղաքական գործիչը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջով:
«Թեստավորման արդյունքում ինձ մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ես ինձ լավ եմ զգում, գտնվում եմ ինքնամեկուսացման մեջ և շարունակում եմ աշխատել հեռակա կարգով»,-գրել է Ղարիբաշվիլին:
Վրաստանի կառավարությունում կորոնավիրոսով վարակվել է նաև մի քանի նախարար: