Պատվաստանյութի պատճառով թրոմբի առաջացման դեպքերի պատճառահետևանքային կապ չի հաստատվել, եթե անգամ հաստատվի, նման դեպքերի քանակը շատ քիչ տոկոս է կազմում. համաճարակաբան
Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամի մասին խոսելիս կարևոր է հաշվի առնել, թե քանի նմուշ է հետազոտվել, որքան ժամանակ առաջ է հետազոտվել: Շատ կարևոր է ժամանակը և ծավալը, որպեսզի հասկանանք, ինչքանով է այն տարածված, որովհետև 10 նմուշը մեծ թիվ չէ անգամ մեր նման փոքր hանրապետության և գրանցված թվերի տեսանկյունից. Tert.am-ի հետ զրույցում ասել է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի բրիտանական շտամի 10 դեպք:
Բադալյանի խոսքով՝ աշխարհում այդ շտամները դասակարգվում են երեք խմբի՝ հետաքրքրություններ ներկայացնող շտամներ, որոնք կարող են ազդել հիվանդության ընթացքի, հիվանդության հեշտ տարածվելու վրա, երկրորդ խումբը՝ մտահոգություն առաջացնող շտամներն են, երբ արդեն կան դրվագներ, որ նրանք ազդել են հիվանդության ծանրության և վարակի հեշտ տարածվելու վրա, և երրորդը, որը բարեբախտաբար դեռ չկա, դա խնդիրներ ստեղծող և հետևանքներ առաջացնող շտամն է, դա այն դեպքն է, երբ պատվաստանյութը և իրականացվող միջոցառումները չեն օգնում վարակի տարածմանը.
«Դեռևս երրորդ խմբից դեպքեր չկան, սակայն երկրորդ խմբից ունենք դեպքեր, որ հիվանդությունը կարող է հեշտ տարածվել, հիվանդության ընթացքը կարող է ծանր լինել, դրանք են անգլիական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները, այս շտամները մտնում են նաև երրորդ խմբի մեջ, որովհետև եթե մենք գրանցում ենք, որ Հայաստանում կա բրիտանական շտամ, դա նշանակում է, որ հիվանդության ընթացքը կարող է լինել ծանր և դառնա էլ ավելի վարակելի»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: