Պաշտոնական Կիևի քաղաքականությունը Դոնբասում կարող է Ուկրաինայի համար ավարտվել տրիբունալով. ՌԴ Պետդումայի խոսնակ
Ուկրաինացի զինվորականների կողմից Լուգանսկի և Դոնեցկի բնակիչների դեմ ռազմական գործողությունների սրումն անթույլատրելի է և անպատիժ չի մնա: ՌԴ Պետդումայում կարծում են, որ նման քաղաքականությունը Կիևի համար կարող է ավարտվել տրիբունալով:
Ինչպես հայտնում է Военное обозрение պարբերականը, նման կարծիք է հայտնել Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Այս մեկնաբանությամբ վերջինս արձագանքել է Դոնեցկում ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով 5-ամյա երեխայի մահվան մասին լուրին:
Քաղաքական գործիչը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը միտումնավոր զբաղվում է Դոնբասում հակամարտության սրմամբ և բնակիչներին վախեցնելով: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի իշխանությունները ոչինչ չեն անում հակամարտության կարգավորման համար: Ըստ Վոլոդինի՝ դա կարող է շատ վատ վերջանալ հենց ուկրաինական ղեկավարության համար և հասցնել նրան Հաագայի դատարանի մեղադրյալների աթոռին:
«Եթե արմատական տրամադրվածություն ունեցող ուկրաիանացի քաղաքական գործիչները կարծում են, որ կկարողանան խուսափել պատասխանատվությունից, ինչ էլ որ անեն Լուգանսկում և Դոնեցկում, ապա դա այդպես չէ»,- ասել է պաշտոնյան:
Նա նախազգուշացրել է Ուկրաինայի ղեկավարությանը, որ հույս չունենա, թե Արևմուտքը կաջակցի իրեն Դոնաբսում կատարվող գործողությունների հարցում: Չէ որ Եվրոպայում հավանություն չեն տալիս պատերազմին, որը Կիևը սկսում է ԵՄ սահմանների մոտ: Իսկ ԱՄՆ-ին աջակցության համար ստիպված կլինեն եռակի գին վճարել: