Սիրիայում փորձարկել են հարվածային անօդաչուների կառավարման եզակի տեխնոլոգիա
Սիրիայում անցկացվել է «Ինոխոդեց» նորագույն տակտիկական հարվածային անօդաչուների կառավարման տեխնոլոգիայի եզակի փորձակումները ահաբեկիչների օբյեկտում «Ստրելեց-Մ» հետախուզական, կապի եւ կառավարման արդիականացված համալիրի օգնությամբ, ինչի արդյունքում հաջողվել է թիրախները խոցելու ճշգրտության հարցում բարձր ցուցանիշներ գրանցել իրական ժամանակի ռեժիմում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Աղբյուրի խոսքով՝ վերգետնյա հետախույզները «Ստրելեց» համակարգի սարքերի միջոցով հայտնաբերում են թիրախը, արտացոլում այն էլեկտրոնային քարտեզի ֆոնին պլանշետի վրա՝ նշելով պարամետրերն ու հստակ կոորդինատները: Դա կարող է լինել տանկ, զրահատեխնիկայի կամ հակառակորդի կենդանի ուժի կուտակում, հրետանու դիրքեր եւ այլն: Թիրախի մասին տեղեկատվությունը փոխանցվում է պաշտպանված ալիքով:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն նշում էր, որ «Ստրելեցը» թույլ է տալիս խոցել թիրախները գրեթե ժամանակի իրական մասշտաբում՝ դրանք հայտնաբերելուց 8-12 րոպե անց: