Գիտնականները համարում են, որ կենդանիները կարող են ստեղծել մշակույթ եւ ավանդույթներ
Սենթ Էնդրյուսի համալսարանից մասնագետներն արել են սենսացիոն հայտարարություն, որ կենդանիները կարող են ստեղծել իրենց մշակույթն ու փոխառել ավանդույթներն իրենց ծնողներից կամ ցեղակիցներին: Ավելի վաղ համարվում էր, որ մշակույթն այն է, ինչը տարբերակում է և միշտ կտարբերակի մարդուն կենդանուց, հաղորդում է Planet- Today-ը:
Գիտնականների խումբն անցկացրել է կյանքի ու կենդանիների վարքային սովորույթների՝ 70 տարվա ընթացքում իրականացված տարբեր հետազոտությունների մանրամասն ուսումնաիրություն: Եվ պարզվել է, որ կենդանական աշխարհի ներկայացուցիչները գրեթե միշտ ունեն սեփական մշակույթը, ինչպես նաեւ փոխանցում են միմյանց սեփական ավանդույթները:
Դեռ ավելին, գիտնականները պարզել են, որ երբ կապիկը հայտնվում է իր համար նոր խմբում, սկսում է կրկնօրինակել վարքի եւ հաղորդակցման սովորույթները, որպեսզի ավելի արագ ադապտացվի կոլեկտիվում եւ դառնա խմբի անդամ: Վառ օրինակ է Զամբիայի արգելոցում շիմպանզեներից մեկի օրինակը, երբ կապիկը սկսել էր ականջի հետեւում կրել ցողուն: Աստիճանաբար այդ խմբի բոլոր անդամները սկսեցին վարվել նույն կերպ:
Մասնագետները համարում են, որ այդ բացահայտումը կունենա մեծ նշանակություն ոչ միայն կենսաբանության գիտության, այլ նաեւ անտրոպոլոգիայի հետագա զարգացման համար: