Այսօր 2000 դրամով վաճառված ձվերը Զատկից առաջ էլ են թանկ վաճառվել, բրենդային ֆիրմաների ձվեր են. ՏՄՊՊՀ նախագահ
ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ: Այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրույցում հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա հայտնել է՝ այնպես չէ, որ իր ասածը չի իրականացել և ձվի գինը չի իջել. «ՀՀ-ում խոշոր տնտեսվարողները օրեկան շուրջ 860-900 000 ձու էին բաց թողնում, բացթողնման գինը դարձավ 62-64 դրամ»:
Հարցին՝ Կենտրոնի որոշ տարածքներում այսօր 2000 դրամով ձվի վաճառք է եղել, Գևորգյանը պատասխանեց, որ այդ 2000 դրամով վաճառված ձվերը Զատկից առաջ էլ են թանկ վաճառվել, բրենդային ֆիրմաների ձվեր են:
Հարցին՝ գործ ունենք սաբոտաժի հետ, Գևորգյանը պատասխանեց. «Եթե սաբոտաժ ասելով հասկանում ենք արհեստական դեֆիցիտը, ապա այո, դա վարկածներից մեկն է, որը քննարկվում է»: