Իտալիայում կորոնավիրուսի 3-րդ ալիքի ֆոնին Սուրբ Զատկի տոնին ընդառաջ խիստ սահմանափակումներ են մտցվել
Իտալիայում Սուրբ Զատկի տոնին ընդառաջ եռօրյա արգելափակումներ են՝ կապված կորոնավիրուսային վարակի երրորդ ալիքի տարածման հետ, հայտնում է BBC լրատվականը։
Այս պահին Իտալիայի մեծ մասը գտնվում է արգելափակումների «կարմիր գոտում», քանի որ երկրում օրական գրանցվում է վարակման նոր 20 հազար դեպք։ Ոչ հրատապ նպատակներով տեղաշարժը երկրում արգելվում է, սակայն մարդիկ կարող են երկու հյուր ընդունել և ընրթրել իրենց տներում, ինչպես նաև կարող են պատարագի մասնակցել իրենց բնակության շրջաններում, իսկ Վատիկանում, արդեն 2-րդ տարին անընդմեջ, Ֆրանցիսկող պապը ուղերձ կհղի Սուրբ Պետրոսի դատարկ հրապարակում։
Արձակուրդային օրերից հետո Իտալիայի տարբեր մարզեր մինչև ամսվա վերջ կմնան «կարմիր» և «նարնջագույն» գոտիներում։
Վարակի տարածման սկզբից առ այսօր Իտալիայում գրանցվել է վարակման 3 629 000 դեպք, որից մահացել է 110 328-ը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անդրադարձել է ԵՄ տարածքում պատվաստանյութերի դանդաղ սպառմանը։ ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգն ասել է․ «Պատվաստանյութերը համավարակից դուրս գալու մեր լավագույն ելքն են։ Այնուամենայնիվ դրանց սպառումն անընդունելի աստիճանի դանդաղ է»։