Վերջին հրաժեշտ Կոմանդոսին (Տեսանյութ)
Երեկ՝ ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը։
Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 11.00-ից, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում հոգևոր արարողակարգ:
Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանը, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին:
Տեր-Թադևոսյանների ընտանիքի խնդրանքն է՝ ծաղկեսպասկների համար նախատեսված գումարը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
Նշենք, որ Արկադի Տեր-Թադեւոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:
81-ամյա Արկադի Տեր-Թադեւոսյանը մահացել է մարտի 31-ին: