Չինացի բլոգերը 12-ժամյա ուղիղ հեռարձակման ընթացքում ավելի քան 305 մլն դոլարի ապրանք է վաճառել
Քսին Յուժին, որը սոցիալական ցանցերում առավելապես հայտնի է Քսինբա անունով, 12 ժամում կարողացել է ավելի շատ ապրանք վաճառել, քան Հոնկոնգի որևէ առևտրի կենտրոն 12 ամսվա ընթացքում, գրում է odditycentral.com-ը:
Համացանցում բավականին մեծ ճանաչում ստացած բլոգերը, որն ավելի քան 40 միլիոն հետևորդ ունի, հայտնի է իր ուղիղ հեռարձակումներով, որոնց շնորհիվ ստացել է «Չինաստանի ուղիղ հեռարձակումներով վաճառքի արքա» մականունը:
Հյուսիսարևելյան Չինաստանի փոքր գյուղերից մեկում ծնված Քսինն աշխատում է չինական Kuaishou հեռարձակման հարթակի միջոցով: Երիտասարդ ձեռնարկատերը մասնագիտանում է իր հետևորդներին տարաբնույթ ապրանքներ առաջարկելու և իր առցանց ուղիղ հեռարձակումների ընթացքում դրանք գնել համոզելու ոլորտում:
Ինչպես գրում է Oddity Central-ը, դա նրա մոտ իրականում շատ լավ է ստացվում: Սա է ապացուցում նրա վերջին ձեռքբերումը՝ շուրջ 12 ժամ տևած ուղիղ հեռարձակման ընթացքում 305,7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների վաճառքը: Չինացու նախկին ռեկորդը 57 մլն դոլար էր:
Նշվում է Քսինին հաջողվում է բազմատեսակ ապրանքներ վաճառել, այդ թվում՝ թռչնի արհեստական բույն, բջջային հեռախոսներ և շամպուն: