Վրաստանում Astrazeneca-ով եւ Pfizer-ով պատվաստումներից հետո 27 լուրջ բարդություն է գրանցվել
Վրաստանում գրանցվել է 27 դեպք, երբ պատվաստումներից հետո կողմնակի ազդեցությունների պատճառով քաղաքացիները բժշկական օգնության կարիք են ունեցել, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդվել է 27 լուրջ բարդությունների մասին: «Մնացած բարդությունները եւ կողմնակի ազդեցություններն աննշան են եղել: Նրա խոսքով՝ ապրիլի 1-ի դրությամբ Վրաստանում պատվաստվել է ընդամենը 8536 բուժաշխատող եւ 65 տարեկանից բարձր քաղաքացի: Նրանցից 6780-ը օգտագործել են Astrazeneca-ի պատվաստանյութը, իսկ 1,756-ը` Pfizer-ի։
Պատվաստումից հետո բարդությունների 27 գրանցված դեպքերից չորսում պացիենտներին պահանջվել է ինտենսիվ թերապիա, երեք դեպքում` հոսպիտալացում, իսկ երկու դեպքում` վերակենդանացման միջոցառումներ: