Սլովակիայի նախագահը հաստատել է կառավարության կազմը՝ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ապրիլի 1-ին հաստատել Է հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ: Նշանակման հանդիսավոր արարողությունը կայացել Է Բրատիսլավայի նախագահական պալատում և հեռարձակվել Է Սլովակիայի հեռուստաալիքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Երդվում եմ լինել հավատարիմ Սլովակիայի Սահմանադրությանը և օրենքներին»,- ասել Է Հեգերը:
Կառավարության կազմի մեջ մտել է չորս քաղաքական միավորումի՝ «Սովորական մարդիկ և անկախ անձնավորություններ» (ՍՄԱԱ) աջ կենտրոնամետ կուսակցության, «Հանուն մարդկանց» լիբերալ-պահպանողական կուսակցության, «Ազատություն և համերաշխություն» լիբերալ կուսակցության և «Մենք ընտանիք ենք» աջ կենտրոնամետ քաղաքական շարժման ներկայացուցիչներ:
Հեգերի կառավարությունը փոխարինել Է Եգոր Մատովիչի կաբինետի, որի հրաժարականը Չապուտովան ընդունել Է մարտի 30-ին: