«Իմ քայլի» նախաձեռնությամբ Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանցկացնի
Իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։
Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։