Բրիտանացին սառեցված չիփսերը հալեցնելու պատճառով սպանել է կնոջը
Մեծ Բրիտանիայի Սթորքփորթ քաղաքում ամուսինը սպանել է կնոջը՝ սառցախցիկում պահված չիփսերը հալեցնելու համար, հայտնում է բրիատանական Daily Mirror օրաթերթը։
Անցյալ տարվա մայիսի 23-ին 49-ամյա Թոմաս Մքքենն ու կինը՝ Իվոնեն, վիճել են։ Հարևանը, լսելով վիճաբանության ձայները, Իվոնեին գրել և հարցրել է, թե ինչպես է, ինչին ի պատասխան կինը գրել է, որ սառեցված չիփսերի տուփի շուրջ վիճել է ամուսնու հետ։
Նույն օրը զույգն այցելելու էր որդուն, սակայն ամուսինները կրկին վիճել են. Թոմասը խեղդել է կնոջը և, պատասխանելով նրա հեռախոսին եկած հաղորդագրություններին, որդուն գրել է․ «Լավ, հայրդ միայնակ կգա»։ Բացի որդուն հաղորդագրություն գրելուց, նա նաև հաղորդագրություն է գրել ինքն իեն՝ ներողություն խնդրելով չիփսերի շուրջ եղած վիճաբանության համար։
Առավոտյան 10։40-ից մինչև 15։42 տղամարդը տանից դուրս չի եկել, ապա մեծ տոպրակներով դուրս է եկել, դրանք թողել աղբարկղերի մեջ և գնացել որդուն այցելության։ Երբ օրվա վերջում նա բավական գինովցած է եղել և որդին ու դուստրը հորն օգնել են շարժվել տեղից, նրա գրպանում գտել են Իվոնեի հեռախոսը։ Թոմասն ասել է, որ կնոջ հեռախոսն ընկած է եղել մեքենայի մեջ։
Ավելի ուշ կնոջ մարմնի մասերը գտնվել են 8 տոպրակի մեջ: Հայտնաբերվել են նաև աշխատանքային գործիքները, որոնցով կնոջը մասնատել է ամուսինը։
Տղամարդու նկատմամբ սպանության մեղադրանք է առաջադրվել և դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Թոմասն ասել է, որ վիճաբանության ընթացքում կորցրել է ինքնատիրապետումը և խեղդել կնոջը, որից հետո մասնատել է նրա մարմինն ու հանել տնից։