Խոսրով Հարությունյանի որդին «ինսուլին» է ներկրում Հայաստան, որից դժգոհում են հիվանդներն ու անգամ բժիշկները
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանը, շաքարային դիաբետիկների համար կենսական նշանակություն ունեցող «ինսուլին» տեսակի դեղամիջոց է ներկրում Հայաստան, ընդ որում ՀՀ կառավարության գրավոր երաշխավորագրով:
Ու չի բացառվում, որ այդ «ինսուլինը» հենց այն տեսակն է, որից ամիսներ շարունակ դժգոհում էին հիվանդներն ու անգամ պոլիկլինիկաների բժիշկները: Բանն այն է, որ շաքարային դիաբետով հիվանդների դեղը պետպատվերի շրջանակներում անվճար բաշխվում է քաղաքացիներին:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: