«Մենք ստրուկներ չենք»․ Ղազախստանում հարյուրավոր բնակիչներ «չինական էքսպանսիայի» դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել (տեսանյութ)
Ղազախստանում հասարակության մի մասը մտահոգված է «չինական սպառնալիքով»։ Բնակիչները, որոնք վախենում են, որ Չինաստանի արդյունաբերողները երկրի իշխանություններից արտոնություններ կստանան ի վնաս տեղական բիզնեսի, բողոքի ակցիաներ են կազմակերպել Ալմաթիում և այլ քաղաքներում, գրում է rosbalt.ru-ն։
Նախկին մայրաքաղաքում, տարբեր տվյալներով, հավաքվել են 200-300 ցուցարարներ։
Ըստ Orda.kz-ի տեղեկությունների՝ ցուցարարները վանկարկել են՝ «ղազախները ստրուկներ չեն»։
Ցուցարարներն իշխանություններից պահանջել են արգելել ՉԺՀ-ին 56 գործարաններ կառուցել Ղազախստանում, ինչպես նաև հող չվաճառել չինացիներին։
Նշվում է, որ մարդիկ «Պեկինի դեմ միավորվել են» ընդդիմադիր «Ղազախստանի դեմոկրատական կուսակցություն» շարժման առաջնորդ Ժանբոլատ Մամայի կոչով:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։