ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման ֆոնին արտահերթ քննարկումներ կանցկացնի
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 30-ին արտահերթ խորհրդակցություններ կանցկացնի՝ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռներ արձակելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը:
Ակնկալվում է, որ քննարկումներն անց են կացվելու փակ ձևաչափով:
Հյուսիսային Կորեայի կողմից մարտի 25-ին բալիստիկ հրթիռների արձակումն առաջին դեպքն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Փհենյանի կողմից փորձարկումը հաստատել են Ճապոնիայից, Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից:
Տեղեկությունը մարտի 26-ին հաստատել է նաև Հյուսիսային Կորեան: