Թալիշ-Մատաղիս հատվածում զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել, աշխատանքն այսօր շարունակվում է Ջրականի և Վարանդայի շրջաններում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները երեկ՝ մարտի 26-ին, Թալիշ-Մատաղիս ուղղություններում արդյունք չեն տվել:
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր որոնումները մեկ ջոկատով շարունակում են հարավային՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում: