ԱՄՆ-ում լեռնադահուկային հանգստավայրի այցելուներն իրենց տանը «տաք լոգանք ընդունող» արջ են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ Թենեսի նահանգի լեռնադահուկային հանգստավայրի այցելուներն իրենց տանը «տաք լոգանք ընդունող» արջ են հայտնաբերել։
Ինչպես հաղորդում է Mirror-ը, շաբաթներ առաջ Թոդ Թրեբոնին և նրա ընտանիքը վարձակալել է Թենեսի նահանգի Գաթլինբուրգ քաղաքում գտնվող լեռնադահուկային հանգստավայրի տնակներից մեկը և այնտեղ ժամանելով՝ արջ է հայտնաբերել։
Թրեբոնի հրապարակած տեսանյութում երևում է՝ ինչպես է արջը նախ շրջում տան բակում, ապա թաթով փորձում է հասկանալ լոգարանի ջրի ջերմաստիճանը, հետո հարմար տեղավորվում է այնտեղ և «տաք լոգանք» ընդունում։
«Պարզապես զվարճանում եմ, վայելում եմ ջակուզին»,- տեսանյութին կից գրել է Թրեբոնը՝ կատակելով, որ արջին միայն սառը շամպայնն է պակասում։
Նշվում է, որ կենդանին որոշ ժամանակ անց հեռացել է։