Թբիլիսիի քաղաքապետը հոսպիտալացվել է
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն տեղափոխվել է հիվանդանոց հազվադեպ ախտորոշման պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մանրամասնելով, որ նրա մոտ հաստատվել է վերտոբրո-բազիլյար համախտանիշ և վեստիբուլոպաթիա:
Կալաձեն հոսպիտալացման և ախտորոշման մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ, չնայած ախտորոշմանը, նա շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով:
Վերտոբրո-բազիլյար համախտանիշը գլխուղեղի ֆունկցիոնալության վատթարացում է բազիլյար և ողնաշարային զարկերակներում արյան շրջանառության խանգարման հետևանքով: