Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական նավի ուղղությամբ. ԶԼՄ-ներ
Իրանը հրթիռային հարված է հասցրել իսրայելական XT Management ընկերության բեռնատար նավին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իսրայելական հեռուստաալիքին:
«Տանզանիայից Հնդկաստան ուղևորվող բեռնարկղային նավը վաղ առավոտյան խոցվել է Արաբական ծովում իրանցի զինվորականների կողմից արձակված հրթիռով»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդման մեջ:
Նշվում է, որ նավը վնասվել է, սակայն կշարունակի ճանապարհը նախատեսված երթուղով, վերանորոգումը նախատեսված է անել Հնդկաստանում: XT Management ընկերության գրասենյակը տեղակայված է Հայֆա քաղաքում, ընկերության սեփականատերն արդեն տեղյակ է կատարվածի մասին: