Միջերկրական ծովով Լիբիայից Եվրոպա ուղևորվող նավում բռնկված հրդեհից 60 անօրինական միգրանտ է մահացել. Al Arabiya
Միջերկրական ծովով Լիբիայից Եվրոպա ուղևորվող նավում բռնկված հրդեհից 60 անօրինական միգրանտ է մահացել, ТАСС-ի փոխանցմամբ՝ հաղորդում է «Al-Arabiya» հեռուստաալիքը:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Լիբիայի ափերի մոտ, երբ ավելի քան 100 մարդու տեղափոխող փայտե նավի շարժիչը սկսել է այրվել, իսկ կրակը շատ արագ տարածվել է ամբողջ նավով, իսկ դրա վրա եղած մարդիկ թռել են ջուրը. մեծ մասը լողալ չեն կարողացել և, հավանաբար, խեղդվել են:
Դեպքը, ըստ աղբյուրի, մարտի 18-ին է տեղի ունեցել:
Վերջին օրերին որոնողական աշխատանքներ են իրականացվել պատահարի տեղանքում, բայց նավի վրա եղած մարդկանց մեծ մասն անհետ կորած է համարվում, 45 փրկված ուղևոր է հայտնաբերվել: