Իսրայելում վերջին 2 տարում 4-րդ անգամ անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 67%-ը
Իսրայելում մարտի 23-ին անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 67.2%-ը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի ԿԸՀ-ի հրապարակած տվյալներին:
Այս ցուցանիշը 3.8%-ով ավելի է նախորդ՝ 2020 թ-ին անցկացված ընտրությունների համեմատ:
«Exit poll»-ի տվյալների համաձայն՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է ընտրություններում և կարող է Քնեսսեթի 120 տեղից 31-ին հավակնել:
Վերջին երկու տարում սա Իսրայելում անցկացված խորհրդարանական 4-րդ ընտրությունն է: