Գիտնականները կորոնավիրուսի նոր շտամները ավելի մահացու են համարում
Կորոնավիրուսի նոր շտամները, ներառյալ «բրիտանականը», ավելի մահացու են, քան բնօրինակը: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի ներքին գործերի դաշնային խորհրդական, առողջապահության պատասխանատու Ալեն Բերսեն:
Մինչ վերջերս ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ կորոնավիրուսի նոր տեսակները ավելի վարակիչ են, բայց կրում են մահվան նույն ռիսկերը: Այնուամենայնիվ, վերջին տվյալները ցույց են տալիս, որ նոր շտամները շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում կյանքի համար:
«Դրանք ցույց են տալիս, որ մահացության մակարդակը գերազանցում է 50%-ը»,- Բերսեի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: