«Դոհայի համաձայնագիրը կչեղարկվի, եթե ԱՄՆ-ն Աֆղանստանից դուրս չբերի զորքերը». «Թալիբան»
Միացյալ Նահանգների և «Թալիբան» արմատական շարժման միջև կնքված համաձայնագիրը, Աֆղանստանից օտարերկրյա զորքերը դուրս բերելու մասին, փաստացիորեն կչեղարկվի, եթե Վաշինգտոնն իր զորքերը չհանի Աֆղանստանից:
Այս մասին հայտնում է NG.ru կայքը՝ հղում տալով «Թալիբան» շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Նաիմ Վարդակի հայտարարությանը:
«Մենք պնդում ենք, որ Դոհայի համաձայնագիրը գործնականում իրականացվի: Եթե այն չկիրառվի, ապա մենք կրկին որոշակի խնդիրների առջև կկանգնենք, որոնք կչեղարկեն Դոհայում ձեռք բերված համաձայնությունը», - նշել է ներկայացուցիչը: