Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում
ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման (SNMG2) նավերը Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում: Այդ մասին մարտի 19-ին հայտնել են հանրապետութան ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Համատեղ ծովային զորավարժություններին մասնակցել են ՆԳՆ-ի սահմանապահ ոստիկանության առափնյա պահապնության «Այլենդ» դասի «Դիոսկուրիա» և «Օչամչիրա» նավերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրորդ ծովային մշտական ստորաբաժանման Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) և Smeli (Բուլղարիա) նավերը:
Վարժանքների նպատակ ունեն բարձրացնել Վրաստանի և դաշինքի անդամների ծովային ստորաբաժանումների համատեղելիության մակարդակը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր ենն մտել մարտի 15-ին և արդեն հեռացել են երկրից: Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի ջրեր Էին մտել փետրվարին. վարժանքներ անցկացնելու համար Բաթումում Էր գտնվում ԱՄՆ-ի Donald Cook Էսկադրային ականակիրը: