Վրաստանում մահացել է AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը
Վրաստանում բուժքույրը, որը կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո կոմայի մեջ էր ընկել, մահացել է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թբիլիսիի հիվանդանոցից:
Բուժքրոջ մահվան մասին տեղեկատվությունն ի սկզբանե տարածել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
«Ցավոք, հաստատում եմ աղջկա մահվան մասին տեղեկությունը։ Նա շոկային վիճակում էր», - հայտարարել է կլինիկայի աշխատակցուհին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ախալցխա քաղաքում AstraZeneca պատվաստանյութով պատվաստված 27-ամյա բուժքույրը Թբիլիսիի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել, ենթադրաբար՝ անաֆիլակտիկ շոկով։