Վրաստանի նախագահը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Այսօր իմ ծննդյան օրն է, կարո՞ղ եմ խմել»,-դիմել է նախագահը բուժքույրին, բայց վերջինս արգելել է ալկոհոլի օգտագործումը:
Հիշեցնենք, որ Վրաստանում սկսվել են պատվաստումները AstraZeneca պատվաստանյութով: