Հեռու եմ այն մտքից, որ ԱԱԾ-ն բացարձակ սխալ ուղղությամբ է գնացել. «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ էջ մուտք են գործել մի քանի անձիք, որը տպավորություն է ստեղծում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ
Հեռու եմ այն մտքից, որ ԱԱԾ-ն բացարձակ սխալ ուղղությամբ է գնացել, ուղղությունը ճիշտ էր: «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ էջ մուտք են գործել մի քանի անձիք, որը տպավորություն է ստեղծում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ: Այս մասին լրագրողների հետ ճեպազույցի ժամանակ նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտագիրոջ որոնման և այդ ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունների մասին:
Անդրադառնսլով այն քննադատություններին, որ ԱԱԾ-ն անվտանգային խնդիրները թողած՝ զբաղվում է ֆեյքի որոնմամբ, և արդյոք սա կասկածի տակ չի դնում ԱԱԾ համբավը, Հարությունյանը նշեց. «Խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում։ Մեդիա դաշտում մենք ունենք ագրեսիվ ստի տարածման փորձեր, տարածվում են ակնհայտ ստեր, իսկ «Գագիկ Սողոմոնյանը» կոնկրետ առանձին խնդիր էր»։
Հարցին, թե հե՞շտ է Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը՝ հաշվի առնելով, որ ԳՇ-ի հայտարարությունը, որ Փաշինյանն ի զորու չէ ադեկվատ որոշումներ կայացնել, Հարությունյանը ասաց. «Իսկ ինչո՞վ է դժվար, չեմ կարծում, թե խնդիրներ կան»: