Չինաստանի հակամենաշնորհային մարմինները նախատեսում են ռեկորդային չափով տուգանել առցանց առևտրով զբաղվող «Alibaba» ընկերությանը. The Wall Street Journal
Չինաստանի հակամոնոպոլիստական պետական մարմինները նախատեսում են ռեկորդային չափով տուգանել առցանց առևտրով զբաղվող «Alibaba» ընկերությանը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ըստ ամերիկյան պարբերականի աղբյուրների՝ տուգանքի չափը կգերազանցի 975 միլիոն դոլարը, որը 2015 թ․ որպես տուգանք վճարել էր ամերիկյան «Qualcomm» ընկերությունը։
«Alibaba»-ն, ըստ չինական պետական գերատեսչությունների, անբարեխիղճ մրցակցություն է վարում դաշտի այլ խաղացողների նկատմամբ, մասնավորապես՝ «պատժում» է այն վաճառողներին, որոնք իրենց արտադրանքը մի քանի հարթակում են ներկայացնում, մասնավորապես՝ սահմանափակվում է տվյալ տնտեսվարողների կողմից իրենց արտադրանքի ներկայացումը «Alibaba»-ի կայքէջերում։ Դրանով ընկերությունը, ըստ չինական պետական մարմինների, փորձում է վաճառողներին բարդ ընտրության առջև կանգնեցնել՝ ակամա ստիպելով վերջիններին ընտրել իրենց։