Մարտի 27-ին «Թալիբան»-ը Թուրքիայում կմասնակցի Աֆղանստանի հարցով խորհրդաժողովին
Թուրքիայում աֆղանական խաղաղ կարգավորման հարցով հանդիպումը տեղի կունենա մարտի 27-ին, որին կմասնակցի «Թալիբան» զինված շարժումը :
Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի՝ խմբավորմանը մոտ կանգնած աղբյուրը:
Նշենք՝ խաղաղության գործընթացը ներառում է առաջարկներն ու բանակցությունները՝ Աֆղանստանում շարունակվող պատերազմը դադարեցնելու նպատակով: Չնայած պատերազմը սկսվել է 2001 թվականին, բանակցություններն առավել մեծ թափ են ստացել 2018-ին: