Սասուն Միքայելյանը գնացել է քաղաքապետարան՝ «հաշիվ պահանջելու». Նա իր «ռեպերտուարի» մեջ է եղել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն` Նիկոլ Փաշինյանի հրավիրած մարտիմեկյան հանրահավաքից հետո քաղաքապետարան է այցելել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը եւ պահանջել բացատրություն, թե ինչու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բեմում չէր:
Նրանց միջեւ զրույցը բավականին սուր բնույթ է ունեցել, ասում են` Միքայելյանն իր «ռեպերտուարի» մեջ սկսել է գոռգոռալ ու մատ թափ տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: