Զինվորական իշխանությունը փորձում են զավթել, Վաղարշակ Հարությունյանի խելքը չի էլ բավականացնի Օնիկ Գասպարյանի լիազորությունները կատարելու համար. պահեստազորի գնդապետ

Հասարակությունը համախմբված պետք է կանգնի բանակի կողքին, թույլ չտա, որ միակ կայացած կառույցն էլ քանդեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը:
«Չնայած որոշ մարդկանց տխմար հայտարություններին, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել՝ բանակն է մեր պետականության կայացման խորհդանիշը, որը դեռ չեն հասցրել կազմալուծել: Ճիշտ է, բանակն էլ այս պատերազմի հետ կապված իր մեղավարությունը ունի. հենց առաջին օրվանից պետք է չենթարկվեր քաղաքական իշխանությանը և կատարարեր իր առջև դրված խնդիրները»,- ասաց նա:
Պահեսազորի գնդապետի խոսքով՝ պատերազմից առաջ պետք է զորահավաք իրականացվեր, քանի որ սահմանին հակառակորդի շարժը եղել է:
Գրիգոր Գրիգորյանը նշեց՝ վստահ է, բանակի 99,9 տոկոսը սպասում է Օնիկ Գասպարյանի խոսքին և նրա պաշտոնավարման հետ կապված զարգացումներին: Ըստ նրա՝ իշխանությունները փորձում են զավթել նաև զինվորական իշխանություն և դրա համար են հայտարարում, որ Վաղարշակ Հարությունյանը կարող է կատարել նաև ԳՇ պետի գործառույթները:
«Նախ իր խելքը չի բավականացնի նման գործողություններ կատարելու համար, երկրորդը՝ սահմանադրությամբ իրավունք չունեն, կան ԳՇ պետի տեղակալներ, և բացի այդ, օրենքի ուժով մինչև 2025-ը ՕՆիկ Գասպարյանը պետք է պաշտոնավարի: Մենք թույլ չենք տա, որ իրենց ասածը լինի»,-նշեց նա: