Ադրբեջանը 3-րդ երկրի միջոցով տարբեր կազմակերպությունների է բաց թողել Սյունիքի տարբեր քաղաքներ, իսկ ՀՀ իշխանությունը լկտիորեն ստում է ու շարունակում ժողովրդին թմբիրի մեջ պահել․ Աբրահամ Գասպարյան

Թշնամի պետության ղեկավարը դարձյալ հոխորտում է, մատ թափ տալիս մեր խեղճ ու կրակ իշխանության վրա, սպառնում, թե Զանգեզուրով ճամփա չտաք, կստիպեմ՝ կտա՛ք։ Դե մեր իշխանությունն էլ, ականջները կախ, սուս ու փուս լսում է Բաքվի բռնապետի բարբաջանքն ու ծպտուն չի հանում։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ մարտի ութին ասել է հեղինակ Աբրահամ Գասպարյանը:
«Այնքան թուքումուր տվեցինք, Արտգործնախարարության մամուլի քարտուղարի մակարդակով մի թեթև պատասխան տվեցին, թե բա՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում Զանգեզուրի մասին խոսք չկար․․․ Իսկ ու՞ր է մեր դուխով վարչապետը, որ գոռում էր՝ վերջ թավիշին, ու՞ր է վարչապետի դուխով շրջապատը, որ չեն կարողանում իրար գլխի հավաքվել, իրենց սիրելի վարչապետին դուխ տան, որ թուրքին պատասխան տա, թափ տվող ձեռքը կտրի ու….։ Լավ, բանակից զատ...քանի որ բանակը՝ իշխանությա՛նը չէ... չունի՞ Փաշինյանի իշխանությունը՝ ազգային արժանապատվություն, գիտակցություն, սրբություն, պետական մտածողություն ունեցող գեթ մեկ բարձրաստիճան պաշտոնյա, որ կարողանա թուրքին պատասխանել, լեզուն քոքից կտրել, թե՞ իրապե՛ս Փաշինյանը մինչև վերջ զիջել է ամեն ինչ Ալիևին, թեկուզև՝ բանավոր»,– ասել է նա։
Աբրահամ Գասպարյանը նշել է, թե փաստ է, որ Փաշինյանի իշխանությունը միայն կոկորդ ճղելու մե՛ջ է վարպետացել, այն էլ՝ փողոցում, այն էլ՝ ինֆորմացիոն հոսքերին անծանոթ մարդկանց մոտ։ «Այն որ նրա անուղեղ ֆեյքերը մինչև հիմա բերանները բացած հայհոյում են աջուձախ, որ մենք տեղեկատվական տեռոր ենք անում, որ չկա՛ նման բան, դա է՛լ հասկացանք...ավելի շուտ՝ սովոր ենք...բայց որ օրը ցերեկով՝ ռուս զինվորականները մտնեն Տավուշ, թուրքերն ակտիվորեն խոսեն՝ մեկ տասնյակից ավելի գյուղի վերադարձի մասին, Փաշինյանի իշխանական հարճերն էլ ճչան, թե բա՝ դեզինֆորմացիա մի՛ տարածեք, սա արդեն լկտիություն է: Ադրբեջանցիները 3-րդ երկրի միջոցով՝ տարբեր կազմակերպությունների են բաց թողել Սյունիքի տարբեր քաղաքներ և իշխանությունը՝ սովորույթի ուժով, լկտիորեն ստում է ու շարունակում ժողովրդին թմբիրի մեջ պահել»,– ասել է նա:
Հեղինակը խոստացել է, որ առաջիկա երկու օրում՝ անուն-ազգանունով՝ հրապարակելու է Հայաստանում մեծ բիզնեսի սեփականատեր դարձած Ստամբուլի թուրք գործարարի անուն ազգանունը, որը քանի միլիոն դոլարով ձեռք է բերել՝ հայաստանցի խոշոր հարկատուներից մեկի բիզնեսը:
«Այդ բիզնեսմենը 3 տարի հովանավորում է Փաշինյանի ֆեյքերը: Հը՛ն, Փաշինյան, հերիք չէ՞ ստեք, հերիք չէ՞ մարդկանց մոլորեցնեք ու մեր երկրի անվտանգության հաշվին ձեր աթոռի երկարակեցությունն ապահովեք: Թե՞ գիտեք գաղտնիքները ջրի երես դուրս չե՛ն գա: Թուրքիայի հետ ձեր քիրվայության բազմաթիվ մանրամասներ գիտենք: Գիտենք նաև ում միջոցով, Կիևի կամ Ստամբուլի ո՞ր փողոցի ո՞ր հյուրանոցում ով ում հետ է հանդիպել ու ի՞նչ պայմանավորվել: Գիտենք Թուրքիայի ԱԳՆ-ում ձեր պատվիրակի հետ ո՞վ է հանդիպել, որտեղ ու քանի անգամ, գիտենք Թուրքիայի իշխող AKP-ում ձեր մտերիմներին...Փաշի՛նյան, դուք էլ լավ գիտեք, որ այս հարցում ձեր ամեն հայտարարության տողատակերը գիտենք, գիտենք որտեղ եք խաբում, կոկորդիլոսի արցունքների մասին է՛լ գիտենք, որ որպես քող՝ փորձում եք սղացնել ու ազդեցություն գործել սրբազան կով պաշտողների վրա»,– ասել է նա:
Աբրահամ Գասպարյանը նշել է, որ ինքը քանիցս հրապարակայնորեն հորդորել է Փաշինյանին, որ թուրքի հետ խաղալուց զգուշ եղեք, նրանք քոքված են, ճարպիկ ու ճկուն, պետականության ու դիվանագիտության փո՛րձ ունեն, տասը հատ Փաշինյան ծով կտանեն, ծարավ հետ կբերեն, սակայն լսող չի եղել։
«Բայց քանի որ գոռոզությունն ու դատարկ ինքնավստահությունը ձեր՝ որպես քաղաքական գործչի առավելությո՛ւնն են, քանի որ ձեր ուսապարկերի մեջ պատմություն իմացող չկա, քանի որ 25 տարի թուրքի ոտքերը լիզելու քարո՛զ եք արել և կարծեք՝ այդ դիրքում ձեզ վատ չե՛ք զգում, քանի որ, քանի որ...ուրեմն թուրքը շահագրգռված է ձեզ պահել այստեղ: Իմ քայլ-ի տխրահռչակ պատգամավորներ...իսկ դուք գիտե՞ք, որ ձեր շեֆին իշխանությունում պահելու համար Թուրքիան ինչե՜ր է անում Հայաստանում: Կասե՛մ, հատ-հատ, բայց՝ հիմա չէ...գնացեք ու փորփրեք, իմացեք ու գիտակցեք՝ ու՞մ եք պաշտպանում, ով է ձեր քաղաքական տերը: Մի երկու օր հետաքրքրվեք, հարցրեք, եթե պատասխան չստացաք՝ մինչև շաբաթվա վերջ այնպիսի՞ տեղեկություններ կհրապարակեմ, որ փոշմանեք ձեր քաղաքական կենսագրությունում Փաշինյանին աջակցելու կամ չգիտեմ՝ պաշտելու՛ համար»,– ասել է նա: