Հսկա հնդկահավը ներխուժել է ատամնաբույժի սենյակ՝ վախեցնելով աշխատակցուհուն

Ֆեյր Օուքսում, Սակրամենտոյի մոտակայքում, հնդկահավը ներխուժել է ատամնաբույժի աշխատասենյակ՝ վախեցնելով աշխատակցուհուն:
Գրասենյակի մենեջեր Դոննա Մակդոնալդը մենակ է եղել աշխատանքի վայրում, երբ հնդկահավը հարձակվել է: Հսկա թռչունը բախվել է պատուհանին եւ սկսել ավերածություններ կատարել հիվանդների սպասասրահում: Լսելով տարօրինակ ձայներ՝ Դոննան սկզբում որոշել է, որ կարող է երկրաշարժ լինել, գրում է Sacramento Bee-ն:
Մինչ կենդանիների վերահսկման ծառայության աշխատակիցների ժամանելը թռչունը ճանկռտել է պատերն ու աթոռները:
Ծառայության աշխատակիցը ենթադրել է, որ «հնդկահավը, հնարավոր է, պատուհանում տեսել է իր արտացոլումը եւ հարձակվել է դրա վրա՝ զուգավորման շրջանում նրան մրցակից համարելով»: