Ողջ աշխարհում «Քովիդ-19»-ի դեմ պատվաստանյութ է ստացել մոտ 300 մլն մարդ
Մարտի 7-ի դրությամբ՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 300 մլն մարդ 111 երկրներում: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ նշելով, որ ներարկումների թվով ողջ աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է:
Միացյալ Նահանգներում 87,9 մլն չափաբաժին պատվաստանյութ է կիրառվել, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում օրական 2,16 մլն ներարկում է արվել:
Երկրորդ տեղում Չինաստանն է, որտեղ գրեթե նույն քանակի պատվաստանյութ է ներարկվել երրորդում՝ ԵՄ երկրները՝ 39,8 մլն չափաբաժնով: Առաջատար հնգյակում տեղ են գտել նաև Մեծ Բրիտանիան և Հնդկաստանը:
100 բնակչին բաժին հասած պատվաստանյութի քանակի առումով առաջատար երկրներն են Իսրայելը, Սեյշելյան կղզիները, Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալդիվները, Մեծ Բրիտանիան:
Ողջ ախարհում կորոնավիրուով վարակվածների թիվը գերազանցել է 117 մլն-ը, մահացածներինը՝ 2,6 մլն-ը: Այս ցուցանիշներով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան: