NASA-ն ցանկանում է առաջին կնոջն ուղարկել դեպի Լուսին մինչև այս տասնամյակի վերջ
ԱՄՆ-ի աէրոնավտիկայի եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) մտադիր է առաջին կնոջն ուղարկել դեպի Լուսին մինչեւ այս տասնամյակի վերջ: Այդ մասին պատմել է NASA-ի ներկայացուցիչ Չարլի Բլեքուել Թամփսոնը CBS ամերիկյան մեդիաընկերությանը:
Խոսքը վերաբերում է NASA-ի «Արտեմիս» (Artemis) տիեզերական ծրագրին: 2020 թվականի դեկտեմբերին վարչությունը ներկայացրել է 9 տիեզերագնաց տղամարդ եւ 9 կին, որոնք ընտրվել են առաջին առաքելությանը մասնակցելու համար: Առանց անձնակազմի «Օրիոն» բազմանպատակային տիեզերանավի փորձարարական թռիչքը կարող է կայանալ մինչեւ 2021 թվականի ավարտ:
«Արտեմիս» ծրագրի շրջանակում Երկրի արբանյակի ուսումնասիրումը նպաստում է բազմաթիվ գիտական բացահայտումներին, վստահություն է հայտնել Բլեքուել Թոմփսոնը: Նրա խոսքով՝ մասնագետները դեռեւս ինչ-որ նոր գիտելիքներ են ձեռքբերում «Ապոլոն» ծրագրի առաքելությունների կողմից Երկիր մոլորակ բերված նմուշներն ուսումնասիրելու արդյունքում:
Լուսնի վրա NASA-ի տիեզերագնացների վերջին վայրէջքը կայացել է 1972 թվականի դեկտեմբերին, հաղորդում է DW-ը: