Ավստրիայում դադարել են AstraZeneca պատվաստանյութն օգտագործել պացիենտի մահից հետո
Ավստրիայի իշխանությունները դադարել են օգտագործել AstraZeneca ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակը պատվաստված կանանցից մեկի մահից եւ մյուսի հիվանդությունից հետո, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Առողջապահության ոլորտում անվտանգության հարցերով դաշնային վարչությանը (BASG):
Վարչությունը ստացել է հաշվետվությունները երկու դեպքերի մասին, որոնք կապված են խմբաքանակից մեկու դեղամիջոցով պատվաստման հետ: Այսպես, 49-ամյա կինը մահացել է պատվաստանյութը ստանալուց հետո արյան մակարդելիության ծանր խանգարումների հետեւանքով, իսկ մյուս կնոջ մոտ զարգացել է թոքային զարկերակի տրոմբոէմբոլիա, վերջինս ապաքինվում է:
«Ներկայում պատվաստման հետ պատճառահետեւանքային կապի ապացույցներ չկան: Պատճառահետեւանքային կապը չի կարող հաստատվել հայտնի կլինիկական տվյալների հիման վրա»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայում անցկացվում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, ընդգծում է BASG-ը:
Մարտի 2-ին հայտնի էր դարձել, որ Ավստրիայում պարզվում են Pfizer եւ BioNtech ընկերությունների դեղամիջոցով պատվաստվելուց հետո մահվան դեպքերի պատճառները: