Թուրքիայում դավադրության տեսության կողմնակիցները համարել են Իրաքում Հռոմի Պապի այցը՝ որպես գաղտնի ուղերձ
Քանի որ թուրքական իշխանամետ ԶԼՄ-ներն արդեն հեղեղված են դավադրության տեսություններով, հակասեմությամբ եւ քարոզով, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ներկայիս այցը դեպի Իրաք ստիպել է իսլամիստական դավադրության տեսաբաններին հնչեցնել հարց այն մասին, որ այդ այցը հավասարազոր է Թուրքիայի գործերին արեւմտյան միջամտությանը, գրում է Ahval-ը:
Ամենահայտնի Yeni Şafak իշխանամետ իսլամիստական թերթի թղթակից Յուսուֆ Կապլանը բնութագրել է հովվապետի այցը՝ որպես «վատիկանա-սիոնիստական պաշարում»:
«Հռոմի Պապի այցը դեպի Իրաք ուղերձ է Թուրքիային. Այդ մասին է վկայում Հռոմի Պապի հանդիպումն Իրաքի առաջատար շիիթական առաջնորդների հետ: Վատիկանը միջամտում է, որպեսզի իսլամը չձեւավորի տարածաշրջան: Դա վատիկանա-սիոնիստական պաշարում է»,-գրել է Կապլանն ուրբաթ թվիթերյան իր էջում:
Yeni Şafak թերթի իշխանամետ իսլամիստ խմբագիր Իբրահիմ Կարագյուլը մեկնաբանել է Հռոմի Պապի եւ իրաքցի մահմեդական շիիթների հոգեւոր առաջնորդ այաթոլա Սիստանիի հանդիպման լուսանկարը:
«Տագնապալի պատկեր է... Մեկն ունի տեսք՝ կարծես հաշվետվություն է պահանջում, մյուսը՝ կարծես վախենում է, որ նրան կնախատեն: Այդ լուսանկարի հիման վրա կարելի է գիրք գրել»,-գրել է Կարագյուլը: