Երևան, 20.Ապրիլ.2024, 00:00 |
Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե...

Սիրված մտավորականը ներկայացնում է իր նոր գրքերը. Հարցազրույց Արգամ Այվազյանի հետ

Դարեր շարունակ Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար:

Մեր օրերի հերոսների շարքին է դասվում սիրված մտավորական պատմաբան, մատենագետ, հայագետ, նախիջևանագետ, լրագրող, մշակութաբան, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը:

Ծնվել է 1947 թվականի հուլիսի 20-ին Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Շահբուզի շրջանի Առինջ գյուղում: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ փաստա-վավերագրական հաղորդումներ, ֆիլմեր, գրվել գիտական ու ճանաչողական ակնարկներ, հոդվածներ,գրքեր և այլն: Հեղինակ է մի շարք գիտական հատորների ու հոդվածների,ակնարկների, որոնք բացահայտում են հայկական ճարտարապետության, հարևան երկրներում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության չբացահայտված կողմերը:

Նրա աշխատությունների շնորհիվ է, որ ներկայիս սերունդն ու պատմաբանները գրում ու ճանաչում են մեր երկրի պատմական անցյալը: Եվ ահա բավականին վերջերս հետևելով նրա ֆեյսբուքյան էջը, նկատեցի, որ հերթական երկու աշխատություններն է ավարտել ու հրատարակել՝ ներկայացնելով մի իր գործունեության լավագույն գոհարները և մեր սիրված շարք մտավորականների հետ հանդիպումների մասին: Առաջին գրքի վերնագիրն է «Արգամ Այվազյանի գիտական վաստակի գնահատանքներ»: Այս հատորը կազմել է հեղինակը և բաղկացած է 436 էջից: Այն ընդգրկում է Նախիջևանի վերաբերյալ ավելի քան կես դար կատարած իմ գիտահետազոտական զանազան աշխատանքների վերաբերյալ Հայաստանի և մի շարք արտերկրների մամուլում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն լեզուներով առանձին գրքերով տպագրված իմ աշխատությունների, հեղինակային ցուցահանդեսների ու տեսաֆիլմի ցուցադրության, բանախոսությունների վերաբերյալ Հայաստանի և արտերկրի մի շարք երկրների լրատվամիջոցներում հրապարակված մատենախոսությունները, աշխատությունները տպագրության երաշխավորող կարծիքները, հոդվածները․․․ Ընդ որում աշխատությունները տպագրության երաշխավորելու կարծիքները տպագրվում են առաջին անգամ։

Գրքի մասին խոսելիս հեղինակը ասում է.
«Համոզված եմ, որ այն օգտակար կլինի այդ բնագավառի մասնագետների համար։ Քանզի, հրապարակի վրա գտնվող և այս հատորում մատենագրված աշխատությունները ոչ միայն հարստացրել են Նախիջևանի վերաբերյալ հայագիտական գրականությունը, այլև գրեթե 80-90%-ով առաջին անգամ հրատարակված բազմահազար նյութերը մեծիմասամբ արդեն դարձել են Նախիջևանի տարբեր բնագավառի ուսումնասիրման սկզբնաղբյուրներ։

Ընթերցողն այս մասին՝ այս հատորում ի մի բերված 100-ից ավելի նյութերում, հայ և օտար հայագետների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, զանազան բնագավառների մասնագետների այդ տեսակետ-կարծիքն արժևորող բազում փաստերի կծանոթանա։

Հատորը պատկերազարդ է և ներառում է 190-ից ավելի փաստավավերագրական լուսանկարներ/մի մասը նաև գունավոր/։ Ժամանակագրական առումով ընդգրկված նյութերը վերաբերում են 1977-2018 թվականներին:

Հակիրճ այս խոսքիս ավարտին՝ իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում այն բոլոր ամսագրերի ու թերթերի խմբագիրներին, աշխատությունների ձեռագրերը հրատարակման հաձնելու վերաբերյսալ կարծիք-երաշխավորությունների հեղինակներին, հրատարակչությունների ու տպագրատների աշխատակիցներին, մատենախոսներին ու հոդվածագիրներին, գրքերիս հրատարակմանն աջակցած բոլոր հովանավոր-մեկենասներին(որոնց անունները հավուր պատշաճի արձանագրվել են հրատարակությունների, ինչպեսև այս հատորի համապատասխան տեղերում), որոնք անշահախնդիր կերպով ու հայրենասիրական պատշաճ գիտակցությամբ, իրենց միջոցների ներդրումներով աջակցեցին իմ գիտական ու հրապարակախոսական, գիտահանրամատչելի ու գրական աշխատանքների լոյսընծայմանն ու հրապարակային ձեռնարկներին։

Հատորը տպագրվել է իմ և իմ հայրենակիցների՝ հայր և որդիներ Օնիկ , Ալբերտ և Հարություն Հարությունյանների ծախսերոմ>>։Հաջորդ գրքում հարգանքի և երախտագիտական զգացմունքներով շարադրված 22 հուշագրական ակնարկներում ներայացված է մտավորականի 1969-2010-ական թվականներին հանդիպումները հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչների հետ, որոնցից ամեն մեկը յուրովի և իրենց վերապահված իրավունքներով, գործնականորեն կամ էլ խորհուրդերով սատար են եղել կես դարից ավել ժամանակ ընդգրկող նրա գիտագործնական գործունեության ընթացքում։ Մանավանդ, որ պետական և գիտական կառույցներում չունենալով նրա գործունեության համար աջակցող ոչ մի ծանոթ ու բարեկամ, այս անձինք(մեծ մասը) գնահատելով ու արժևորելով ինքնուրույնաբար և միմիայն հեղինակի միջոցներով ձեռնարկած գործունեությունը՝ իրապես դարձել են և մեկը և մյուսը։ Գրքերի մասին հարցազրույցը սիրված մտավորականի հետ սիրով ներկայացնում եմ ընթերցողներին:

Նախևառաջ թույլ տվեք շնորհավորել այս հրաշալի առիթով։
-Շատ շնորհակալություն:

-Որպես առաջատար գիտաշխատող ո՞ր մշակութային ու գիտական կազմակերպությունների հետ եք համագործակցում ձեր գրքերի, աշխատությունների հրատարակության համար։

- Ոչ մի կազմակերպության։ Տարիներ առաջ՝ 2012 թվականին նկատի ունենալով Հայաստանի պատկան մարմինների անտարբերությունը նախիջևանյան խնդիրների վերաբերյալ, հրա-պարակավ(մամուլով) ասել եմ, որ հետայսու ոչ մի հարցով չեմ դիմելու ո՛չ պետական և ոչ էլ գիտական ու մշակութային կազմակերպություններին։Այդ ժամանակվանից հովանավորներ փնտրելով և իմ անձնական միջոցներով՝ հեղինա-կային հրատարակությամբ, հրատարակել եմ 20-ից ավելի գրքեր։ Այնպես որ, կարծում եմ, որ այդպես էլ կշարունակվի։

- Մի քանի խոսքով խնդրում եմ ներկայացրեք ձեր նոր գրքերը։ Ինչպես կբնութագրեք վեր-նագրերը: Ի՞նչ ուղերձ ունեն դրանք։

- Այս տարվա փետրվար-մարտ ամիսներին հաջողություն ունեցա հրատարակել երկու նոր՝ «Արգամ Այվազյանի գիտական վաստակի գնահատանքներ»(336 էջ) և «Անմոռաց հանդիպումներ նշանավոր անհատների հետ»(164 էջ) գրքերը։ Առաջինի վերաբերյալ միտքը հղացավ 2020-ի դեկտեմբերի սկզբներին։ Եվ արդեն 2021-ի հունվարի վերջերին հատորը պատրաստ էր տպագրության։ Այստեղ ես հանդես եմ գալիս որպես այդ հատորի կազմող- հեղինակ։ Հրատարակվել է իմ և հայր ու որդիներ իմ հայրենակիցներիս՝ Օնիկ, Ալբերտ, Հարություն Հարությունյանների աջակցություններով։ Այս հատորը ընդգրկում է Նախիջևանի վերաբերյալ ավելի քան կես դար կատարած իմ գիտահետազոտական զանազան աշխատանքների վերաբերյալ Հայաստանի և մի շարք արտերկրների մամուլում հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, բուլղարերեն լեզունե-րով առանձին գրքերով տպագրված իմ աշխատությունների, հեղինակային ցուցահանդես-ների ու տեսաֆիլմի ցուցադրության, բա-նախոսությունների վերաբերյալ Հայաստանի և մի շարք երկրների լրատվամիջոցներում հրապարակված մատենախոսությունները, աշխատությունները տպագրության երաշխավորող կարծիքները, հոդվածները․․․ Ընդ որում աշխա-տությունները տպագրության երաշխավորելու կարծիքները տպագրվում են առաջին անգամ։Հրապարակավ արտահայտված այդ մատենախոսութունների մասնագետ-հեղինակներն ու շարքային ընթերցողներն արժևորելով այս կամ այն աշխատությունը, միաժամանակ հնարավորություն են ունեցել նաև արտահայտել իրենց կարծիքները Նախիջևանի պատ-մության ու մշակույթի, քաղաքական զանազան խնդիրների վերաբերյալ, որը ևս ինքնին հետաքրքիր է։

Հարկ է նշել, որ անցած տասնամյակներում՝ 1960-ական թվականների կեսերից սկսած, Նիախիջևանի վերաբերյալ հրատարակած թե՛ իմ առաջին հոդվածները և թե; 1978 թ․ հրա-տարակված «Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձանները» առաջին գիրքս տպագրվեց մի շարք խոչնդոտների հաղթահարումներով, որոնց վերաբերյալ առիթներ եմ ունեցել իմ այլ աշխատություններում լուսաբանելու։ Այնպես որ՝ մասնավորապես 1978 թվականից հետո, տարիներ են եղել, որ գիտական և գիտահանրամատչելի հանդեսներում տարեկան հրատարակվել է 6-10 հոդվածներ։ Տարիներ են եղել, որ մեկ տարում հրա-տարակվել են 2 և ավելի գրքեր։ Այսպես, 1984-ին, 2005-ին, 2007-ին, 2009-ին, 2013-ին, 2014-ին՝ 2-ական գրքեր, 1990-ին՝ 4 ական , 2012-ին՝ 3-ական, 2018-ին՝ 5 գրքեր։ Միով բանիվ այս, ինչպեսև 2018 թ․ հրատարակված «Կենսամատենագիտություն» հատորը, որոնք իմ գիտական ու հրապարակախոսական, հասարակական գործունեության վաստակի գնահատանքների, նաև աշխատությունների վերաբերյալ արված դիտողու-թյունների և արդեն անցյալ համարվողի վերաբերյալ հրապարակված զանազան նյութերի մատենագիտական տեղեկատու կարելի է համարել, ուղղորդող ու մատնացույց անող օգտակար բանալի թե՛ այսօրվա և թե՛ ապագայում Նախիջևանի խնդիրներով զբաղվողների համար։Համոզված եմ, որ այն օգտակար կլինի այդ բնագավառի մասնագետների համար։ Քանզի, հրապարակի վրա գտնվող և այս հատորում մատենագրված աշխատությունները ոչ միայն հարստացրել են Նախիջևանի վերաբերյալ հայագիտական գրականությունը, այլև գրեթե 80-90%-ով առաջին անգամ հրատարակված բազմահազար նյութերը մեծիմասամբ արդեն դարձել են Նախիջևանի տարբեր բնագավառի ուսումնասիր¬ման սկզբնաղբյուրներ։ Ընթերցողն այս մասին՝ այս հատորում ի մի բերված բազմաթիվ նյութերում հայ և օտար հայագետների, պետական, քաղաքական ու հասարակական գործիչների, զանազան բնագավառների մասնագետների այդ տեսակետ-կարծիքն արժևորող բազում փաստերի կծանոթանա։ Հատորը ներառում է տարբեր լեզուներով 100 մեծ ու փոքր հոդվածներ։ Այն պատկերա-զարդ է և ներառում է 190-ից ավելի տարատեսակ լուսանկարներ(մի մասը նաև գունավոր)։

Ժամանակագրական առումով ընդգրկված նյութերը վերաբերում են 1977-2018 թվականներին։

- Ինչպիսի դժվարություններ եղան գրքերը գրելու ընթացքում:
- Ոչ մի։ Ինչպես նշեցի, առաջին հատորը պատրաստվեց տպագրության ընդամենը 2-2,5 ամսվա, իսկ երկրորդը՝ 12-15 օրվա ընթացքում։

- Ինչպե՞ս են ծնվում ձեր հոդվածները և աշխատությունները, ի՞նչ կպատմեք հերթական գիրքը գրելու գաղափարի մասին։
- Այսպիսի հարցի նախորդ տարիների մեր հարցազրույցների ժամանակ պատասխանել եմ։ Մեկ անգամ էլ նշեմ, որ տարբեր ստեղծագործողների մոտ այդ պրոցեսը տարբեր է լինում։ Իմ մոտ այն ծնվելուց-ծրագրավորվորվելուց մի որոշ ժամանակ անց՝ անբեկանելի ցանկությամբ ու եռանդով և շատ կարճ ժամանակահատվածում կատարվում է իրագոր- ծումը։ Այդպես են ծնվել իմ բոլոր մեծ ու փոքր հոդվածներն ու հատորները։

-Քանի որ Դուք Ձեր գրքերից մեկը նվիրել եք հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչներին ինչ կպատմեք նրանց մասին: Ինչ նորություն կբացահայտի ընթերցողը նրանց մասին:
- Այս տարի լույս տեսած երկրորդ գիրքը՝ «Անմոռաց հանդիպումեր նշանավոր անհատ-ների հետ», տպագրվել է իմ անձնական ծախսերով, կարծեք թե ինչ-որ տեղ վերոնշյալ հատորի շարունակությունը լինի։ Այդ գրքում հարգանքի և երախտագիտական զգացմունք-ներով շարադրված 22 հուշագրական ակնարկներում ներկայացված է 1969-2010-ական թվականներին իմ հանդիպումները հայագիտության ու մշակույթի, պետական և այլևայլ նշանավոր գործիչների հետ, որոնցից ամեն մեկը յուրովի և իրենց վերապահված իրավունքներով, գործնականորեն կամ էլ խորհուրդերով սատար են եղել կես դարից ավել ժամանակ ընդգրկող իմ գիտագործնական գործունեության ընթացքում։

Մանավանդ, որ պետական և գիտական կառույցներում չունենալով իմ գործունեության համար աջակցող ոչ մի ծանոթ ու բարեկամ, այս անձինք(մեծ մասը) գնահատելով ու արժևորելով ինքնուրույնա-բար և միմիայն իմ միջոցներով ձեռնարկածս գործունեությունը՝ իրապես դարձել են և մեկը և մյուսը։ Ընթերցողն այդ գրքի ակնարկներում, կարծում եմ, մեկ հավելյալ անգամ որոշ բացա-հայտումներ կանի, օրինակ, Հովհաննես Շիրազի ու Գեղամ Սարյանի, Լևոն Խաչիկյանի ու Արտաշես Մաթևոսյանի, հայր և որդի Մորուս ու Մուրադ Հասրաթյանների, Բագրատ Ուլուբաբյանի ու Հրաչիկ Սևոյանի, Գուրգեն Հովնանի ու Մարտիրոս Սարյանի, Վարազդատ Հարությունյանի ու Լևոն Հաղվերդյանի, Ալեքսան Կիրակոսյանի ու Անատոլի Յակոբսոնի, Երվանդ Մանարյանի և այլոց մարդկային կերպարների այս կամ այն կողմերը։ Ցավոք, այս գրքում ներկացված մեր գիտության ու մշակույթի գործիչների մեծ մասն, արդեն հրաժեշտ են տվել երկրային կյանքին։ Խոնարհումս և մշտավառ հիշատակի հավերժացում նրանց կատարած գործի ու անուն-ազգանունների առջև։ Վերջիններիս մասին, և այս գրքում ներկայացվող որոշ նյութեր՝ ըստ առաջացած առիթների, տեղ են գտել նա-խորդ տարիներին իմ հրատարակած որոշ գրքերում, մասնավորապես «Նախիջևան․ գրական էսսեներ և հետազոտման ուղղեգրություններ»(2007, «Կենսամատենագիտություն» (2019) հատորներում։ Եվ այս գիրքն էլ թող մեկ անգամ ևս առիթ հանդիսանա պատվարժան այդ անհատների գործն ու անուները հիշելու-գնահատելու գործում։

- Արդյո՞ք մեր սերունդը լավ է ճանաչում ազգի նվիրյալներին ու երախտավորներին: Ինչպիսի աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ:
- Կարելի է ասել, որ մասամբ ճանաչում է։ Սակայն մի բան պետք է հաստատ իմանալ, որ առհասարակ մեծերի կերպարներն ու մտավոր աշխարհները չափազանց մեծ է և միշտ էլ ուսանելի։ Այնպես, որ նրանց ժամակակակիցների հուշագրական դրվագները միշտ էլ այս կամ այն չափով գալիս են լրացնելու-ամբողջացնելու Մեծ անհատների Մեծ կերպարները։

-Ի՞նչ զավեշտալի դեպք կամ պատմություն կպատմեք ձեր գրքում ներկայացված գործիչների կյանքից ու ձեր հանդիպումներից:
- Գրքում, անշուշտ, կան նաև այդպիսի դեպքերի նկարագրություններ։ Օրինակ, 1988-ին հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովին Իտալիա մեկնելիս՝ Երևան-Պրագա-Միլան չվերթի Պրագա-Միլան մեկնելու ժամանակ Պրագայի օդանավակայանում 4-4-5 ժամ սպասելու ձանձրույթից՝ Լևոն Հախվերդյանի պայուսակի երկու կոնյակներից մեկի հանելն ու մի փոքրիկ սեղանի շուրջ խմելը, որին անտեղյակ էր ինքը։ Երբ նրան էլ հրավիրեցինք կոնյակը խմելու, նա մոտեցավ, ոգևորվեց մեր կազմակերպած այդ սեղանից, խմեց արդեն վերջանալու վրա գտնվող կոնյակից և օխա՜՜ անելուց հետո ասաց, որ քիչ է և մոտեցավ իր պայուսակին, որպեսզի իր կոնյակներից մեկը հանի։Բացեց պայուսակը։ Ուշադիր նայում էր մեկ պայուսակին, մեկ՝ մեզ։ Եվ
-Էս ինձ Ռեվազի օրին գցեցիք հա՜, էդ իմ կոնյակն էր․․․Էդ ո՞վ է հանել․․․
Մեկ այլ դեպք։ 1990 թ․ Փարիզում՝ հայկական հուշարձանների պահպանությանը նվիրված միջազգային գիտաժողովի, երեկոներից մեկի ժամանակ՝ հայաստանյան մեր 7 հոգանոց խմբով ընթրիքի էինք աֆրիկյան «Կանաչ փիղ» գիշերային ակումբում, որտեղ կիսամերկ աղջիկների պարախմբի հետ՝ նրանց նման կիսամերկ զգեստավորված, ինչ-որ պար պարեցի։
Երբ զգեստափոխվեցի և վերադարձա մեր սեղան, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը դիմեց ինձ․
-Ապրես այ տղա; Չգիտեի, որ այդպիսի շնորհք էլ ունես։ Եթե անծանոթ լինեինք, ապա նրանց նման կիսատկլոր հագնված ու պարի համար կարող է նույնիսկ քեզ էլ համարեինք ոչ թե նախիջևանյան, այլ աֆրիկյան երկրների մարդ։
Քիչ հետո էլ հարցումով-հանդիմանքով ավելացրեց․
- Այ տղա Արգամ, քեզ ակադմիայից ուղարկել են, որ գիտական զեկուցում կարդաս, թե այստեղ տկլոր աղջիկների հետ տռճիկ տաս։
Այդպիսի զվարճալի դեպքեր կան նաև Գուրգեն Հովնանի, Արմեն Խոստիկյանի հետ։

-Իսկ ինչպես էիք կազմակերպում հանդիպումները:
- Այդպիսի հատուկ հանդիպումների կազմակերպումներ չեն եղել։ Դրանք բոլորն էլ, բացառությամբ Վիլյամ Սարոյանի հետ հանդիպմանը, կատարվել են իմ աշխատանքային գործունեության ընթացքում։ Սարոյանի հետ հանդիպումն էլ, որի ժամանակ պետք է ճշգրտեի նրա նախնիները Գողթն գավառի Ցղնա ավանից սերված լինելու և Բիթլիս տեղափոխված լինելու հանգամանքը, իմ խնդրանքով, 1978 թ․ Երևանում կազմակերպել էր Վարդգես Պետրոսյանը:


-Մտավորականների կարծիքը ձեր նոր աշխատությունների վերաբերյալ
- Դրանք դեռ ծանոթ չեն ընթերցողներին և, բնականաբար, էլ ոչինչ չեմ կարող ասել։ Ի միջի այլոց նշեմ, որ երկու գրքերն էլ տպագրվել են շատ սահմանափակ և վաճառքի կլինեն մի 10-ական օրինակներով։

- Ինչ կպատմեք ձեր առաջիկա ծրագրերի մասին
- Ծրագրեր, անշուշտ, կան։ Թե դրանցից ո՞րը և ե՞րբ կիրականանան, դժվար է կանխատեսել։

-Արդյոք մոտ ապագայում ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու ձեր նոր աշխատության հետ։
- Հնարավորությունը կախված է միջոցներ-հովանավորներ գտնելուց։ Եթե գտնվեն, ապա իրականություն կդառնա մեծածավալ ու եռալեզու «Նախիջևանի նյութական ու հոգևոր մշակույթի ժառանգությունը» հատորի տպագրությունը։ Ընդ որում, գունավոր տպագրությամբ, 1072 էջ ծավալ ունեցող այս հատորի լույս աշխարհ գալն արդեն 8-9 տարուց ավել է, որի միայն տպագրական ծախսերը կազմում է 7 միլիոն դրամ։
Այնպես, որ սպասենք …

Գարիկ Ավետիսյան

 

դիտվել է 1428 անգամ
Նավթի գները նվազել են Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջ... Կան ուժեր, որոնք ուզում են՝ Հայաստանի պետական... ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս... Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ... Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռաց... ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի ... Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու ... Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջո... Երկու ամսում 617 մլն դոլարի արտահոսք է եղել Խաղաղության օրակարգի հարցում մեզ հաջողվել է 5... Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը... ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հա... Եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հ... Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գ... Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել ... Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճն... Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմի... Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքո... Վրաստանում արդեն մի քանի օր է՝ զանգվածային ցո... Հայաստանի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով... Ջրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու ... ՀԱԷԿ-ի վթարի դեպքում բնակչության պաշտպանությա... Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդ... Տավուշի մարզպետը հրաժարվեց գյուղացիների հետ բ... Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկի, եթե Իսր... Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից. Ն... Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերա... Ռուսաստանի ութ շրջանների երկնքում հիսուն անօդ... 4 օրում քարտեզ են հրապարակել՝ նշանակում է նախ... Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստան... Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ, միայն արտա... Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի... Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շո... Վնասներ Երևանում՝ քամու հետևանքով Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է... Միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվ... Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյո... Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայա... Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել ... Աստղագուշակ` ապրիլի 20-ի համար Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետ... Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... Մթերքներ, որոնք նվազեցնում են բորբոքային պրոց... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հ... Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար ... 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տ... Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանս... Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվ... Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լ... ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ ան... Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի ... Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործ... Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բ... Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժող... Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հ... Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործըն... Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ» Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթ... Հրդեհ՝ Երևանի Ֆանարջյան փողոցում ՆԱՏՕ-ի անդամ երկրները Կիևին հակաօդային պաշտպա... Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությ... ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում կարևորվում է... Լյուբով Ուսպենսկայան հոսպիտալացվե՞լ է Քաղաքապետը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա... ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է Արարատ Միրզոյանի՝ Սաուդիան... Ճշմարտության և արդարության կենտրոնը դիմել է Մ... «Apple»-ը հեռացրել է «Telegram»-ը և «WhatsApp... Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին ավերելով՝ Ադրբեջանը... Ալիևն ու Շոլցը կքննարկեն արտաքին քաղաքականութ... Խորհրդային Միության փլուզման նախաշեմին գոյութ... Սահմանագծված ու սահմանազատված և շփման գծից սա... «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պ... Տավուշում ճանապարհը փակած ակցիայի մասնակիցներ... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպե... Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում ... ԱՄՆ-Իսրայել ռազմավարական խորհրդատվական խումբը... Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ ... Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանո... Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հ... Հարկ վճարողները բոլոր վճարումները կկարողանան ... Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղե... Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին ի... Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ... Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակ... ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություն... ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի շուրջ, բայ... ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանք... Համացանցի օգտագործման ու հնարավորությունների ... ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քն... Առաջին անգամ կա գործնական հնարավորություն ՀՀ-... Գորիսում փրկարարներն իրականացրել են հարկադիր ... Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին հ... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնությ... «Քաղաքացին գլուխը 3 անգամ հարվածել է աշխատասե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan