Պարագվայի նախագահը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ երկրում բողոքի ակցիաների ֆոնին
Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար, երբ երկրում սկսել են անցկացնել բողոքի ակցիաներ: Այդ մասին շաբաթ հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Մանուել Բրունետին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը լսել է քաղաքացիներին: Նա խնդրել է կառավարության բոլոր նախարարներին ներկայացնել հրաժարականի դիմումներ: Նախագահը կհայտարարի փոփոխությունների մասին»,-նրա խոսքերը մեջբերում է ABC Color թերթը:
Ինչպես հայտնում է Բրունետին, Աբդո Բենիտեսը պետք է հայտարարի նոր նշանակումերի մասին մինչեւ օրվա վերջ:
Ուրբաթ Պարագվայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հակակառավարական քայլերթ: Բողոքի ակցիան ինչ-որ կուսակցության կամ կազմակերպության նախաձեռնությունը չէ, դրա մասին տեղեկատվությունը քաղաքացիները տարածել են սոցցանցերով: Մասնակիցները մեղադրել են կառավարությանը կոռուպցիայի, համավարակի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների դեղորայքի պակասի, եւ դրա հետեւանքով տնտեսական ճգնաժամի մեջ:
Ակցիան ավարտվել է բախումներով, որոնց հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ ավելի քան 20-ը: Շաբաթ ցույցերը շարունակվել են: