McAfee հակավիրուսային ծրագրի ստեղծողը մեղադրվում է կրիպտոարժույթի օգտագործմամբ խարդախության մեջ
McAfee հակավիրուսային ծրագրակազմի ստեղծող, գործարար Ջոն Մաքաֆիին խարդախության եւ փողերի լվացման նպատակով պայմանավորվածություն ձեռք բերելու մեղադրանք է առաջադրվել, հայտնում է BBC-ն:
Մաքաֆին եւ նրա թիկնապահ Ջիմի Գեյլ Ուաթսոն-կրտսերը մեղադրվում են Twitter-ում կրիպտոարժույթը խթանելու մեջ՝ դրա արժեքը բարձրացնելու համար:
Այնուհետեւ, ինչպես հաստատվել է, կրիպտոարժույթը ապօրինի կերպով վաճառվել է, ինչի արդյունքում ամբաստանյալները 2 միլիոն դոլար են աշխատել:
Տղամարդիկ չեն մեկնաբանել մեղադրանքները:
Ներկայումս 75-ամյա Մաքաֆին Իսպանիայում կալանքի տակ է՝ հարկերի հետ կապված առանձին քրեական մեղադրանքներով, որոնք նա հերքում է: Նրան սպառնում է հնարավոր արտահանձնում ԱՄՆ-ին:
Նշվում է նաեւ, որ ամբաստանյալները իբր եւս 11 միլիոն ԱՄՆ դոլար են աշխատել կրիպտոարժույթի ստարտափներից վճարումների տեսքով՝ Twitter-ում իրենց ակտիվները խթանելու համար, որոնք չեն պարզաբանվել դրանց գնորդներին: